Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերբիայի մշակույթի օրեր՝ Երևանում

Սերբիայի մշակույթի օրեր՝ Երևանում
19.12.2013 | 14:47

Դեկտեմբերի 18-22-ը Երևանում անցկացվում են Սերբիայի մշակույթի օրեր:

Դեկտեմբերի 19-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի գեղանկարիչ Դանիել Բաբիչի աշխատանքների ցուցահանդեսը, որը կտևի մինչև դեկտեմբերի 30-ը: Նույն օրը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ինգմար պիանո դուո» դուետի համերգը (Ալեքսանդր Գլիգիչ, Սլոբոդնկա Ստևիչ):

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային գրադարանում Դարկո Պոլիչը կներկայացնի Նովի Սադ քաղաքում հայկական եկեղեցու վերակառուցման նախագիծը: Իսկ երեկոյան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կրկին ելույթ կունենա «Ինգմար պիանո դուո» դաշնամուրային դուետը:

Հայաստանի մշակույթի օրեր Սերբիայում անցկացվել են 2010 թվականից: Վերջին միջոցառումը 2011 թ. հունվարի 19-ից փետրվարի 6-ը Նովի Սադ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանում Ս. Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսն էր և արվեստագետի ֆիլմերի ցուցադրությունը:

Այս տարի Հայաստան են ժամանել Նովի Սադ քաղաքի մշակույթի գործիչներ Դրագան Իլիչը, Սվետոզար Նեշիչը, Ալեքսանդր Գլիգիչը, Սլոբոդնկա Ստևիչը, Դարկո Պոլիչը, Դանիել Բաբիչը:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ